Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է դառնալ իսպանական «Վալենսիայի» մեծամասնական բաժնետերը։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Ըստ աղբյուրի՝ ակումբի ներկայիս սեփականատեր Պետեր Լիմը, որը ֆուտբոլիստի մտերիմ ընկերն է, ինչպես նաև մի քանի ընկերությունների գործընկեր և պորտուգալացու իմիջային իրավունքների սեփականատերը, մտադիր է Ռոնալդուին վաճառել ակումբի բաժնետոմսերը։ Նշվում է, որ Լիմը ցանկանում է ավարտել բաժնետոմսերի վաճառքը մինչև այս մրցաշրջանի ավարտը, իսկ թիմը ձեռք բերելու հարցում հետաքրքրված է անձամբ Ռոնալդուն։ Բացի այդ, որոշ ծախսեր կարող են հոգալ Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամները, որոնք կապված են թագավորական ընտանիքի հետ:
Այս մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։