«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կմնա ամերիկյան թիմում և կարիերան կավարտի MLS-ում։ Այս մասին հայտնել է լրագրող և ESPN AR-ի ինսայդեր Կլաուդիոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ չնայած Մեսսիի՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին լուրերին, արգենտինացին մտադիր չէ հեռանալ «Ինտեր Մայամիից»: Նշվում է, որ մոտ ապագայում դիտարկվում է «Ինտեր Մայամիի» և «Բարսելոնայի» միջև ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Մեսսին «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր է կնքել 2023 թվականի ամռանը։ Նրա ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը: Ըստ Transfermarkt-ի՝ արգենտինացի հարձակվողի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: Լիոնելը «Բարսելոնայի» հիմնական կազմում խաղացել է 2004-2021 թվականներին՝ անցկացնելով 778 հանդիպում, խփելով 672 գոլ և կատարելով 303 գոլային փոխանցում: