Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան խոսել է ակումբի տրանսֆերային քաղաքականության փոփոխությունների մասին և նշել, որ տնօրենների խորհուրդը մտադիր չէ մոտ ապագայում արմատական փոփոխություններ կատարել թիմում։
«Մեր մոդելը փոքր-ինչ կփոփոխվի, քանի որ ակումբի փիլիսոփայությունն է՝ վերադառնալ երիտասարդ ֆուտբոլիտների ներդրումներին, ովքեր երաշխավորում են ներդրումները և կարող են նպաստել այս թիմին:
Բայց չսպասենք մեծ փոփոխությունների։ Կարծում եմ, որ թիմերի միջին տարիքը նվազել է, և մենք պետք է հարմարվենք: Սա չի նշանակում, որ մեր փորձառու ֆուտբոլիստները դուրս կմնան թիմից։ Ընդհակառակը, նրանք շատ կարևոր դեր ունեն թիմում։
Մոդելը փոխելը չի նշանակում, որ մենք չենք կարող հասնել մեր նպատակներին, որոնք միշտ նույնն են մնում։ Երբ մենք խոսում ենք մեր ակումբի մասին, մենք խոսում ենք մի ակումբի մասին, որի ԴՆԹ-ում կա «հաղթող» բառը: Սպորտում պետք է լինել հավակնոտ, բայց ոչ մեծամիտ։ Դա նշանակում է լինել ինքնավստահ, իսկ մենք վստահ ենք։ Մենք կշարունակենք նույն ոգով, բայց ցնցումներ չեն լինի»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։