«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է «Նապոլիի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերը ավարտին հասցնելուն։
Business Day-ի տվյալներով՝ տրանսֆերի 95%-ը արդեն իրականացված է, և «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել 70 միլիոն եվրո:
Նշվում է, որ 25-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն։
Այս մրցաշրջանում Օսիմհենը վարձակալությամբ հանդես է գալիս «Գալաթասարայում», որտեղ 26 խաղում խփել է 20 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
«Նապոլիի» հետ նրա պայմանագիրը գործող է մինչև 2026 թվականը, իսկ Transfermarkt-ի գնահատմամբ նրա շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։