Միլանի «Ինտերը» դիտարկում է «Ռոմայի» հարձակվող Արտեմ Դովբիկի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Tuttomercatoweb-ը։
Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են միլանցիների հարձակվող Մարկուս Թյուրամի ծառայություններով, ուստի ակումբը փորձում է փոխարինող գտնել նրան:
Դիտարկվում են «Լիլից» Ջոնաթան Դեյվիդի և «Նյուքասլից» Ալեքսանդր Իսակի տարբերակները, ինչպես նաև Ֆրանչեսկո Էսպոզիտոն (Սպեզիա), Նիկո Պասը (Կոմո)։
Սակայն վերջին շրջանում ակումբի դիտակետում Արտեմ Դովբիկի տարբերակն է։ «Ինտերի» ու «Ռոմայի» ներկայացուցիչները շուտով կհանդիպեն Դավիդե Ֆրատեզիի տրանսֆերի շուրջ բանակցություններում, և, հնարավոր է, այս բանակցությունների ընթացքում քննարկվի նաև ուկրաինացու տրանսֆերը։