«Բարսելոնայի» իսպանացի խաղացողներ Պեդրին և Լամին Յամալը ցանկանում են նոր հարձակվող տեսնել ակումբի կազմում, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական գրանդի երիտասարդ խաղացողները պահանջում են ավելի շարժուն հարձակվողի տրանսֆեր, որը կօգնի թիմին գնդակով խաղալիս և կիջնի ավելի խոր՝ հարձակումը կառուցելու համար։ Երկու խաղացողներն էլ այս կարծիքը կիսել են իրենց ամենամտերիմ շրջապատի հետ, և, ներքին աղբյուրների խոսքերով, նրանք կարծում են, որ ավելի շարժունակ և պրեսինգի ընդունակ հարձակվողը կարող է թիմին դարձնել ավելի անկանխատեսելի և վտանգավոր հարձակման մեջ։
Նշենք, որ «կապտանռնագույնների» ղեկավարությունը դիտարկում է երկու թեկնածուի` «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչին և «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակին: