Մադրիդի «Ռեալի» փորձառու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո շարունակել ելույթները «արքայական» ակումբում։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանը ցանկանում է ևս մեկ տարով երկարաձգել իր գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ: 39-ամյա խորվաթը սպասում է «արքայական» ակումբի ղեկավարության առաջարկին։
Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան գրանդի կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: