«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը վստահ է, որ «Լիվերպուլը» 20-րդ անգամ կդառնա Անգլիայի չեմպիոն.
«Չեմ կարող պատկերացնել, որ չափազանց ինքնավստահությունը կխանգարեր նրանց ճանապարհին: Սա շատ փորձառու թիմ է, որը կարծես թե վերահսկում է իրավիճակը:
Թիմը լավ է հարմարվում մրցաշրջանի ընթացքին: Կարելի է ասել, որ մրցակիցները սպասում են, որ «Լիվերպուլը» սայթաքի, բայց փաստն այն է, որ իրենք են նույն տեղում մնում:
Եվ անձրևը, որը դուք տեսնում եք Մանչեսթերում, դա երկինքն է, որը լաց է լինում, որովհետև «Լիվերպուլը» կնվաճի իր 20-րդ տիտղոսը»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը Sky Sports-ին: