«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդյուատեն խոսել է այն մասին, թե ինչպես են թիմի ֆուտբոլիստներն ու մարզիչներն արձագանքել Արսեն Զախարյանի՝ ընթացիկ մրցաշրջանում խփած առաջին գոլին: Հայազգի ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել իսպանական Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» դեմ խաղում։
«Նրա թիմակիցներն ու մարզիչը շատ ուրախ էին Արսենի համար այն ամենից հետո, ինչի միջով նա անցել էր»,- Մունդուատեի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը Լա Լիգայի ընդամենը երեք հանդիպման է մասնակցել և առաջին անգամ էր բասկյան թիմի մեկնարկային կազմում դուրս եկել խաղադաշտ։ Հայազգի ֆուտբոլիստը ևս մեկ հանդիպման մասնակցել է Չեմպիոնների լիգայում։ Ընդհանուր առմամբ, «Դինամոյի» նախկին խաղացողը չորս խաղում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ