Fastex Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Նոան» այսօր հյուրընկալվելիս մրցում է «Վեստ Արմենիայի» հետ:
Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը շեշտակի կրակոցով կրկնապատկել է հյուրերի առավելությունը՝ խփելով իր 50-րդ գոլը Հայաստանի ներքին առաջնությունում:
Ավելի վաղ Գուդմունդուր Թորարինսոնի եզրից կատարած փոխանցումից հետո Էրալդ Չինարին բացել է խաղի հաշիվը: