«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է 2024/2025 մրցաշրջանում մեկնարկային կազմում իր առաջին հանդիպման, ինչպես նաև իր խփած գոլի մասին։
Ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» դեմ հանդիպմանը (3-0):
«Երկար ընդմիջումից հետո ես առաջին անգամ դուրս եկա հիմնական կազմում, շատ ուրախ եմ։ Իհարկե, ես մի փոքր հոգնած էի, բայց երկար ժամանակ բաց էի թողել, ուստի շատ ուրախ եմ։
Հուսով եմ, որ ապագայում ավելի շատ գոլեր կլինեն, մենք շարունակում ենք աշխատել։ Առաջիկա հանդիպումները բարդ են լինելու, բայց հուսով եմ, որ մեզ համար ամեն ինչ հաջող կլինի, պատրաստ կլինենք այս հանդիպումներին»,- ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Զախարյանը։