«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը խոսել է ռուս հարձակվողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղի մասին Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» դեմ խաղում (3:0), որտեղ նա գոլի հեղինակ է դարձել։
«Անկասկած, ես շատ գոհ եմ այսօրվա թիմային խաղում Արսենի ունեցած ներդրումից։ Ակնհայտ է, որ վնասվածքը կանգնեցրեց նրան, և դա շատ ցավալի է, քանի որ նա այսօր մեծ ներուժ ցույց տվեց այդ 35 րոպեների ընթացքում: Հուսով եմ, որ իրավիճակը հարթ կընթանա, և մենք նրան ավելի հաճախ կկարողանանք տեսնել խաղադաշտում։ Մենք ցանկանում ենք, որ նա ապաքինվի վնասվածքներից, որպեսզի կարողանա այստեղ ցուցադրել իր բոլոր հիանալի որակները»,- Ալգուասիլի խոսքերն է փոխանցում Futbol Fantasy-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը Լա Լիգայի ընդամենը երեք հանդիպման է մասնակցել և առաջին անգամ էր բասկյան թիմի մեկնարկային կազմում։ Եվս մեկ խաղի Զախարյանը մասնակցել է Չեմպիոնների լիգայում։ Ընդհանուր առմամբ, «Դինամոյի» նախկին խաղացողը չորս խաղում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։