Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում այսօր հանդիպում են «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։
Մոհամեդ Սալահն այսօր խփեց իր 25-րդ գոլը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Հատկանշական է, որ նա ունի նաև 15 գոլային փոխանցում իր ակտիվում։
Սալահը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով երկու տարբեր մրցաշրջաններում 40 արդյունավետ գործողություն է կատարել՝ գոլ + գոլային փոխանցում համակարգով:
Սալահի լավագույն մրցաշրջանը 2017/18 թվականն էր, երբ նա դարձավ 32 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ «Լիվերպուլը» մինչև մրցաշրջանի ավարտը կանցկացնի ևս 11 հանդիպում և հնարավոր է՝ Մոն գերազանցի իր նախորդ ցուցանիշը։