«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է կոլումբացի պաշտպան Խուան Բրավոն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Փորձառու ֆուտբոլիստը քաջ ծանոթ է հայ ֆուտբոլասերին «Լոռիում», «Արարատում» և «Փյունիկում» ունեցած հաջող մրցելույթներով:
Նա իր ակտիվում ունի 114 հանդիպումև 7 գոլ Հայաստանի Պրեմիեր լիգայում, ևս 2 գոլ Կոնֆերենցիաների լիգայում։
2021-ին Բրավոն «Արարատի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր, իսկ նախորդ տարի «Փյունիկի» հետ նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։