«Արսենալի» և Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվողական ոճի կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարող է քաղաքականությամբ զբաղվել։ Այս մասին հայտնում է Halk TV-ն։
Ըստ աղբյուրի՝ Օզիլը կարող է միանալ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեին։
Մեսութը ավարտել է կարիերան 2023 թվականին։ Իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ընթացքում Օզիլը հանդես է եկել «Շալկեում», «Վերդերում», «Ռեալում», «Արսենալում», «Ֆեներբահչեում» և «Բաշակշեհիրում»։ Նախկին ֆուտբոլիստը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։