Եզրային պաշտպան Ջոշուա Կիմիխի և Մյունխենի «Բավարիայի» միջև պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններն առաջադեմ փուլում են: Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ աշխատանքային պայմանագրի երկարաձգումը նախատեսվում է ավարտել մոտ օրերս։ Կիմիխի նոր պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ, հավանաբար, նախատեսված կլինի մինչև 2028 թվականը։ Ընդգծվում է, որ 30-ամյա խաղացողը կոնկրետ բանակցություններ չի վարել «Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» հետ՝ չնայած պաշտպանի նկատմամբ նրանց հետաքրքրության մասին մամուլում լուրերին։
Կիմիխի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ: