Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և թիմի ավագ Մարտին Էդեգորը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Վեստ Հեմ Յունայթեդից» կրած պարտությունը (0:1):
«Մենք շատ հիասթափված ենք։ Թվում էր, թե մենք այսօր լավ հնարավորություն ունեինք, բայց մեր խաղը բավականաչափ լավը չէր, և դա մեծ հարված է բոլորի համար: Փորձեցինք նույնիսկ տասը հոգով, մեծ ճնշում գործադրեցինք նրանց վրա, բայց կարծում եմ, որ վերջին երրորդում մեզ քիչ արդյունավետություն էր պակասում, վերջին փոխանցումը, իսկ տուգանային հրապարակում մենք պետք է ավելի սուր ու լավը լինեինք։
Հիմա ինքներս մեզ խղճալու ժամանակը չէ, պետք է շարունակել։ Առջևում դեռ շատ խաղեր կան։ Այժմ գլխավորը հաջորդ խաղում հաղթելն է»,- Էդեգորի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
«Արսենալը» երկրորդն է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 26 խաղում վաստակել է 53 միավոր։