Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Ասթոն Վիլան» Բիրմինգհեմում ընդունել է «Չելսիին» և 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 9-րդ րոպեին բացել է լոնդոնյան թիմի արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը:
57-րդ րոպեին Մարկո Ասենսիոն հավասարեցրել է հաշիվը, իսկ հիմնական ժամանակից ավարտից 1 րոպե առաջ դուբլի հեղինակ է դարձել։ Հարկ է նշել, որ «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Մարկուս Ռեշֆորդը երկու գոլային փոխանցում է կատարել։
«Ասթոն Վիլան» 7-րդն է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 27 խաղում վաստակել է 42 միավոր։ «Չելսին» 26 խաղից հետո ունի 43 միավոր և վեցերորդ տեղում է։