Գերմանական Բունդեսլիգայի աութսայդերը՝ «Հոլշտայնը» Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում սեփական դաշտում ընդունել է երկրի գործող չեմպիոն «Բայերին»։ Խաղն ավարտվել է լևերկուզենյան ակումբի՝ 2:0 հաշվով հաղթանակով։
9-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել հարձակվող Պատրիկ Շիկը։ 45-րդ րոպեին կիսապաշտպան Ամին Ադլին կրկնապատկել է «Բայերի» առավելությունը։
Այսպիսով, «Բայերը» իր միավորների թիվը հասցրել է 50-ի։ 23 տուրից հետո Խաբի Ալոնսոյի թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ հինգ միավորով զիջելով առաջատար «Բավարիային»։ Մյունխենցիները 23-րդ տուրի իր հանդիպումը կանցկացնի կիրակի՝ փետրվարի 23-ին։ Մյունխենյան թիմը սեփական հարկի տակ կընդունի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:
Տուրի մյուս խաղում «Վոլֆսբուրգը» սեփական հարկի տակ ընդունել է «Բոխումին»: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։ 49-րդ րոպեին «Բոխումի» պաշտպան Էրհան Մասովիչի գոլին 81-րդ րոպեին դիպուկ հարվածով պատասխանել է «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Մաթիաս Սվանբերգը։
Այս ոչ-ոքիի շնորհիվ «Վոլֆսբուրգը» իր միավորների թիվը հասցրել է 24-ի և բարձրացել է մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնական: «Բոխումն» իր հերթին վաստակած միավորների քանակը հասցրել է 15-ի և լքել է վտանգավոր գոտին՝ բարձրանալով 16-րդ տեղ:
Վերջին անգամ «Բոխումը» Բունդեսլիգայում 17-րդ տեղից բարձր է եղել 2024 թվականի սեպտեմբերին՝ 4-րդ տուրում «Հոլշտայնի» հետ ոչ-ոքիից հետո (2:2): 6-ից 21-րդ տուրերում թիմը մրցաշարային աղյուսակի վերջին տեղում էր։