«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Հունվարին ուրուգվայցին նոր պայմանագիր կնքեց կատալոնական ակումբի հետ մինչև 2031 թվականը, սակայն խաղացողի հնարավոր հեռանալու մասին խոսակցությունները դեռ չեն դադարում։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Արաուխոյի համար վճարել 100 միլիոն եվրո։ «Կարմիր սատանաները», ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն բաժանվել իրենց թանկարժեք խաղացողներից մի քանիսից՝ նախքան նման գործարք կնքելը:
Ռոնալդ Արաուխոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Լիվերպուլը» և «Յուվենտուսը»: Կենտրոնական պաշտպանի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 55 միլիոն եվրո: