«Բորնմուտի» գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլան պատասխանել է այն լուրերին, թե իրեն դիտարկում են որպես Կարլո Անչելոտիի փոխարինող՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում։
«Ես ուշադրություն չեմ դարձնում նման խոսակցություններին:
Ես երկար տարիներ զբաղվել եմ այս գործով՝ որպես ֆուտբոլիստ և մարզիչ, և գիտեմ, թե ինչպես է այդ ամենն աշխատում, ինչն է կարևոր և ինչը՝ ոչ»,- Իրաոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Իսպանացի մասնագետը «Բորնմուտը» գլխավորում է 2023 թվականի ամռանից։