Իտալացի հայտնի հարձակվող Մարիո Բալոտելլն մոտ է «Ջենոայից» հեռանալուն, այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Լրագրողի տեղեկություններով՝ իտալական ակումբն այլևս հետաքրքրված չէ 34-ամյա ֆուտբոլիստի հետ համագործակցությամբ։
«Ջենոան» մտադիր է բաժանվել ֆուտբոլիստից։ Բալոտելիի ծառայություններով հետաքրքրված են Բրազիլիայի և MLS-ի ակումբները, որտեղ տրանսֆերային պատուհանը դեռ բաց է։
Մարիոն իտալական թիմին միացել է անցած աշնանը՝ ազատ գործակալի կարգավիճակով: