Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը Լոնդոնի «Չելսիի» տրանսֆերային նպատակն է դարձել, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «արիտսոկրատների» ղեկավարությունը պատրաստ է 22-ամյա վինգերին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Լոնդոնցիները կարող են Ուիլյամսի տրանսֆերը գնել «Աթլետիկից» 60 միլիոն եվրոյով, որը նախատեսված է նրա աշխատանքային պայմանագրում որպես տրանսֆերի փոխհատուցման կետ։ Ֆուտբոլիստի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրված էր նաև «Արսենալը»։
Կիսապաշտպանը բասկյան թիմում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։