«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդի մասին։
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Հալանդին: Մենք միայն մեկ անգամ ենք խոսել՝ վերջին հանդիպումից հետո։ Նա կենտրոնական հարձակվող է, ուստի նրա համար ավելի հեշտ է:
Վինգերի համար դժվար է այդքան գոլ խփել: Ցանկացած հարձակվող ձեզ դա կասի: Սա է մեր տարբերությունը. նա կենտրոնական հարձակվող է, իսկ ես՝ վինգեր»,- ասել է Սալահը Sky-ին տված հարցազրույցում:
«Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» միմյանց կհանդիպեն ԱՊԼ-ում կիրակի՝ փետրվարի 23-ին։ Ճիշտ է, Էրլինգ Հալանդը կարող է չմասնակցել հանդիպմանը՝ առողջական խնդիրների պատճառով: