«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է, որ թիմի ելույթներւմ դրական կողմեր է տեսնում՝ չնայած ոչ լավագույն արդյունքներին։
«Երբեմն ես զգում եմ, որ թիմը ոչ մի բարելավում չունի, և հետո մենք ունենում ենք դժվար հանդիպումներ բայց զգում եմ, որ մենք ընդունակ ենք լավ հանդես գալու, հնարավորություններ ստեղծելու:
Սա ինձ ուրախացնում է։
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս պահին, երբ դիտում ես թիմի ելույթները, ավելի շատ խնդիրներ ես տեսնում, քան լուծումներ։ Դա ակնհայտ է, բայց որոշ հանդիպումներում մենք գիտակցում ենք, որ հնարավորություններ ունենք։ Մենք պետք է հետևողական լինենք, այսքանը»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում Goal-ը։