«Լիոնի» սեփականատեր Ջոն Տեքստորը մտադիր է բարձրացնել ՊՍԺ-ի ֆինանսավորման հարցը՝ պնդելով, որ այն հակասում է եվրոպական օրենսդրությանը:
Տեքստորը նշում է, որ Կատարի կողմից ՊՍԺ-ին հատկացվող հարյուրավոր միլիոն դոլարները խախտում են մրցակցությունը, քանի որ Եվրոպայում անօրինական է, երբ օտար պետությունը սուբսիդավորում է որևէ բիզնես, ինչը խախտում է տնտեսական հավասարակշռությունը:
Նրա խոսքով, ՊՍԺ-ն 2011 թվականին ունեցել է ընդամենը 100 միլիոն դոլար եկամուտ, սակայն Qatar Sports Investments-ի՝ Կատարի պետության կողմից ամեն տարի 100-300 միլիոն դոլար ներդրումները բերել են նրան, որ ՊՍԺ-ն սկսել է գերիշխել լիգայում՝ խաթարելով մրցակցությունը:
Տեքստորը մտադիր է դիմել Լիգա 1-ի ղեկավարությանը և, անհրաժեշտության դեպքում, Եվրոպական հանձնաժողովին՝ խնդրի լուծման համար: