«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն կարող է շատ շուտով վերադառնալ հայրենիք, հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Պալմեյրասը» հետաքրքրված է վարձավճարով «Բետիսում» հանդես եկող Ռոկեին հայրենիք վերադարձնելու տարբերակով։
Նշվում է, որ կատալոնացիները Ռոկեին բաց կթողնեն «Պալմեյրաս», եթե խաղացողը համաձայնության գա Սան Պաուլոն ներկայացնող ակումբի հետ: Երկու հնարավոր տարբերակ կա՝ ուղղակի վաճառք 27 միլիոն եվրոյով կամ վարձակալություն՝ 25 միլիոն եվրոյի դիմաց հետագա գնման տարբերակով։
Նշենք, որ Բրազիլիայում տրանսֆերային պատուհանը բաց է մինչև փետրվարի վերջ։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա խաղացողը «Բետիսի» կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։