«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան կարող է լքել թուրինյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ինչպես հայտնում է Football Italia-ն, ակումբի ղեկավարությունը ուշադիր հետևում է մասնագետի աշխատանքին։ ՊՍՎ-ից կրած պարտության արդյունքում Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո Մոտտայի աշխատանքը ակումբում հարցականի տակ է: Նշվում է, որ մրցաշարի 1/8 եզրափակիչ դուրս գալը մարզչի համար պարտադիր խնդիր էր։ Մարզիչը կհեռացվի, եթե չկարողանա առաջնությունն ավարտել Ա Սերիայի լավագույն քառյակում։
Հիշեցնենք, որ Տիագո Մոտան «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի ամռանը։ Նախկինում մասնագետը գլխավորել է «Բոլոնիան»։
22 տուրից հետո թուրինյան թիմը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ 25 տուրերի արդյունքներով վաստակելով 46 միավոր։ Հաջորդ խաղում Մոտայի թիմը Իտալիայի առաջնությունում կհանդիպի «Կալյարիի» հետ։