Եվրոպա լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Այաքսը» դրամատիկ խաղում «պոկեց» 1/8-րդ եզրափակիչի ուղեգիրը «Յունյոնից» (1:2):
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0։2 հաշվով։ Հյուրերի կազմում գոլերով աչքի ընկան Կևին Մակալիստերը և Դավիդ Պրոմիսը։ Լրացուցիչ ժամանակի 3-րդ րոպեին տանտերերը վաստակեցին 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ հստակ իրացրեց Կենետ Թեյլորը։
Հոլանդացիները հանդիպման մեծ մասը (25-րդ րոպեից) անցկացրեցին 10 հոգով՝ ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց կիսապաշտպան Դավի Կլասենը։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Այաքսի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։
1/8-րդ եզրափակիչում ամստերդամցիները կհանդիպեն կամ «Լիոնի», կամ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ։
Նշենք, որ Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակիչի, քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա վաղը՝ փետրվարի 21-ին։
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․
«Ռեալ Սոսյեդադ» — «Միտյուլանդ» — (երկու խաղերի արդյունքում՝ 7։3)
«Անդրլեխտ» — «Ֆեներբախչե» — (երկու խաղերի արդյունքում՝ 2։5)
«Վիկտորիա Պլզեն» — «Ֆերենցվարոշ» — (երկու խաղերի արդյունքում՝ 3։1)