«Մարսելի» անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա ֆուտբոլիստի համար կատալոնացիները ստիպված կլինեն մրցել Մյունխենի «Բավարիայի» հետ։
Գործարքը կարող է կայանալ առաջիկա ամռանը: Մեյսոն Գրինվուդը Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում 22 խաղում դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը անգլիացի հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում են 35 միլիոն եվրո: