«Մանչեսթեր Սիթին» շատ բարդ մրցաշրջան է անցկացնում։ Երեկ «Քաղաքաբնակները» մնացին առանց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգրի՝ նախնական փուլում դուրս մնալով Մադրիդի «Ռեալից»։
Մադրիդում կայացած պատասխան հանդիպմանը «Մանչեսթեր Սիթին» 1-3 հաշվով պարտություն կրեց։
Էրլինգ Հալանդը դիմել է թիմի երկրպագուներին.
«Մենք մնում ենք միասնական. երբեմն կյանքում պետք է անցնել այս պահերի միջով և սովորել դրանցից. միշտ չէ, որ կարող ես հաղթել: Մենք նորից կբարձրանանք միասին»,- գրել է Հալանդը։