«Վեստ Արմենիայի» շարքերն են համալրել երեք երիտասարդ խաղացողներ, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա ռուս եզրային Մագոմեդ Էստամիրովը «Վեստ Արմենիային» է միացել ռուսական «Անգուշտ» ակումբից, որի կազմում 29 հանդիպման է մասնակցել Ռուսաստանի երկրորդ լիգայի ավարտված մրցաշրջանում:
19-ամյա կիսապաշտպան Դավիթ Պետրոսյանը հայկական թիմի շարքրերը համալրել է վարձավճարով՝ «Արարատ-Արմենիայից»: Դավիթը հանդես է եկել նաև «Վանում»:
20-ամյա եզրային պաշտպան Իշխան Դարբինյանը ներկայացրել է ԲԿՄԱ-ն, Հայաստանի Մ-19 հավաքականը, իսկ «Վեստ Արմենիա» է տեղափոխվել «Փյունիկից»՝ վարձավճարով: