Ժոզե Մոուրինյուն օգտվել է առիթից և կատակել Կուրտ Զումայի հասցեին «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ջոն Օբի Միկելի կողմից կազմակերպված փոդքասթի ժամանակ:
Զրույցի ընթացքում Միկելը Ժոզեին հարցրեց՝ նա շներ է նախընտրում, թե կատուներ։
Մոուրինյուն պատասխանել է, որ նախընտրում է շներին։
Բայց հետո ավելացրել է, որ կատուների հետ խնդիր չունի, քանի որ ինքը Կուրտ Զուման չէ։