Կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկության Հայաստան-Լիխտենշտեյն խաղին ընդառաջ հավաքականի ավագ Մարալ Արթինը կիսվել է թիմի տրամադրվածության և ակնկալիքների մասին: Այս մասին հայտնում է հավաքականի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
«Ես դրական եմ տրամադրված և փորձում եմ թիմին պատրաստել դրականին: Որպես ավագ՝ կարող եմ վստահորեն ասել, որ մենք շատ լավ շանսեր ունենք Ազգերի լիգայի համար։ Թիմը ամբողջական է, և մենք թիմում ունենք փորձառու, բայց նաև նոր և տաղանդավոր խաղացողներ:
Այս պահին ամենակարևորն այն է, որ մրցաշարը սկսենք հաղթանակով և երկրորդ խաղից հետո աղյուսակում լավ ցուցանիշ ունենանք:
Երկու խաղերն էլ տանն են, և դա նույնպես առավելություն է մեզ համար, իսկ մենք ամեն ինչ անելու ենք այս առավելությունից օգտվելու համար:
Հաղթելու հնարավորություն միշտ կա, մենք պետք է որպես թիմ խաղադաշտում և դրանից դուրս գործենք ու հավատանք ինքներս մեզ:
Կարծում եմ՝ ժամանակն է մեր երկրին մեծ հաջողություններ նվիրել: Ես հավատում եմ իմ թիմին և վստահ եմ, որ ի վերջո հաջող արդյունքներ կունենանք»:
Կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկության մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը փետրվարի 21-ին կմրցի Լիշտենշտեյնի հետ: