Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1, 6:3 երկու հանդիպումից հետո) և գնահատել հեթ-տրիկի հեղինակ դարձած Կիլիան Մբապեի խաղը։
«Սա լավագույն խաղերից մեկն էր, որը մենք երբևէ խաղացել ենք: Սկզբից մենք մեզ շատ հարմարավետ էինք զգում, իսկ առաջին խաղում ձեռք բերած առավելությունը մեզ թույլ տվեց այսպես խաղալ։
Մբապեն անհավանական յուրահատուկ խաղացող է. սա գիտեն բոլորը, բայց նա երբեք չի դադարում ապացուցել դա։ Միևնույն ժամանակ, որպես մարդ, նա նույնիսկ ավելի լավն է, քան որպես ֆուտբոլիստ։ Եվ, իհարկե, նրա գոլերը կշարունակեն օգուտ տալ մեզ»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։