Մադրիդի «Ռեալը» 22-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ՝ փլեյ-օֆֆում «Մանչեսթեր Սիթիի» դեմ երկու հաղթանակ տանելուց հետո՝ ընդհանուր 6:3 հաշվով։ Այս մասին հայտնում է Opta Sport պորտալը։
Ըստ պորտալի՝ Մադրիդի «Ռեալը» դարձել է առաջին ակումբը, որը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ 2003/2004 մրցաշրջաններից յուրաքանչյուրում, երբ այս փուլը ներդրվեց մրցաշարում:
Հիշեցնենք, որ բացի «Ռեալից», փլեյ-օֆֆի խաղերի արդյունքներով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ են դուրս եկել նաև «Ֆեյենորդը», «Բրյուգեն», «Բավարիան», «Բենֆիկան», «Բորուսիան», «Պարի Սեն Ժերմենը» և ՊՍՎ-ն։ Անցումային խաղերի արդյունքներով 1/8 եզրափակիչ են դուրս եկել նաև «Լիվերպուլը», «Բարսելոնան», «Արսենալը», «Ինտերը», «Ատլետիկո Մադրիդը», «Բայերը», «Լիլը» և «Աստոն Վիլան»: