«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասպան խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտության մասին։
«Մենք վատ էինք պաշտպանվում առաջին բաց թողած գոլից հետո, և դա հետզհետե ավելի ու ավելի դժվար էր դառնում մեզ համար: Պետք է խոստովանել, որ հաղթեց ուժեղագույն թիմը։ Շնորհավորում եմ «Ռեալին»։ Այժմ մենք պետք է կենտրոնանանք Պրեմիեր լիգայի վրա։ «Ռեալը» ֆանտաստիկ թիմ է. նրանք արժանի էին ավելի առաջ գնալու, իսկ մենք՝ ոչ։ Սա առաջին մրցաշրջանն է, որ մեզ չի հաջողվում Չեմպիոնների լիգայում հաջողության հասնել։ Մենք պետք է ընդունենք դա և պայքարենք հաջորդ մրցաշրջանում այստեղ լինելու համար»,- ասել է Գվարդիոլան TNT Sports-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ «քաղաքացիները» Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Սանտյագո Բեռնաբեուում» պարտվեցին 1:3 հաշվով: Ընդհանուր դիմակայությունում մադրիդյան գրանդը հաղթեց 6։3 հաշվով։