Մադրիդի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման գլխավոր հերոս Կիլիան Մբապեն կիսվել է տպավորություններով։
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի նախնական փուլի պատասխան հանդիպմանը ֆրանսիացի հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ դարձավ և 3-1 հաշվով հաղթանակ բերեց իր թիմին։
«Հրաշալի երեկո մեր թիմի համար։ Մենք ցանկանում էինք հաղթել և առաջ գնալ: Միշտ դժվար է հանդես գալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ, բայց մենք գիտեինք, որ կարող ենք շատ լավ հանդես գալ տանը:
Մենք պետք է շարունակենք նույն ոգով, եթե ցանկանում ենք ինչ-որ բան հաղթել այս մրցաշրջանում»,- ասել է Մբապեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։