Չեմպիոնների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ջախջախեց «Բրեստին» (7:0):
Փարիզյան գրանդի կազմում Չեմպիոնների լիգայում առաջին գոլը հեղինակեց թիմի վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Բրեդլի Բարկոլան, Վիտինյան, Դուե Դեսիրեն, Նունու Մենդեշը, Գոնսալու Ռամուշը և Սենի Մայուլուն։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր ՊՍԺ-ի՝ 3-0 հաշվով հաղթանակով։
1/8-րդ եզրափակիչում փարիզցիները կհանդիպեն կամ «Բարսելոնայի», կամ «Լիվերպուլի» հետ։
Նշենք, որ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի, քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա 2025 թվականի փետրվարի 21-ին, ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով) Նյոնում, Շվեյցարիայում։