Այսօր կայացավ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Բորուսիա»-«Սպորտինգ» պատասխան հանդիպումը, որն ավարտվեց 0-0 հաշվով։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Բորուսիայի»՝ 3-0 հաշվով հաղթանակով։
1/8 եզրափակիչում դորտմունցիները կհանդիպեն կամ «Աստոն Վիլայի», կամ «Լիլի» հետ։
2024/25 ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի, քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա 2025 թվականի փետրվարի 21-ին, ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով) Նյոնում, Շվեյցարիայում։
Հանդիպումների օրերը՝
1/8 եզրափակիչ՝ մարտի 4/5 և 11/12
Քառորդ եզրափակիչ՝ ապրիլի 8/9 և 15/16
Կիսաեզրափակիչ՝ ապրիլի 29/30 և մայիսի 6/7
Եզրափակիչ՝ մայիսի 31 (Մյունխեն)