«Բրայթոնը» պատրաստ է դիտարկել թիմի առաջատար Կաուրո Միտոմային վերաբերող տրանսֆերային առաջարկները, եթե ստանա նվազագույնը 80 մլն եվրոյի առաջարկ։
Ակումբում դիտարկում են այս տարբերակը, քանի որ ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետին մնում է երկու տարի․ ըստ երևույթին, նոր պայմանագիր կնքելու տարբերակը ներկա պահին քիչ հավանական է թվում, այդ իսկ պատճառով «ճայերը» պատրաստ կլինեն ընդունել համապատասխան առաջարկ այլ ակումբից։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Transfer News Live-ը, «Չելսին» դիտարկում է Միտոմայի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։
Լոնդոնյան գրանդը պատրաստ է 75 միլիոն ֆունտ (90 միլիոն եվրո) առաջարկել 27-ամյա ֆուտբոլիստի համար, երբ բացվի տրանսֆերային պատուհանը: Սա կարող է լինել ճապոնացի ֆուտբոլիստների շրջանում ամենաթանկարժեք տրանսֆերը պատմության մեջ։
Նշենք, որ «Բրայթոնը» հրաժարվել էր վաճառել իր առաջատարի տրանսֆերը գրեթե նույն գումարով հունվարին, երբ հետաքրքրություն էր ցուցաբերել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը»: