Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ տված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է հարցին, թե կարո՞ղ է արդյոք որևէ բան ասել երկուշաբթի օրը կայացած «Բարսելոնա» — «Ռայո Վալեկանո» հանդիպման մրցավարության մասին։
«Այստեղ ասելու բան չկա։ Ես արդեն արտահայտել եմ իմ կարծիքը կատարվողի մասին, և դա բավականին զարմանալի է։ Ավելացնելու ոչինչ չունեմ։ Այն, ինչ տեղի ունեցավ մեր խաղերում՝ «Օսասունայի» և «Աթլետիկոյի» դեմ… մեզ վնասեցին որոշ մրցավարական որոշումներ, որոնք մինչ այժմ չենք հասկանում։
Արդյո՞ք եվրոպական մրցաշարերում մրցավարությունն ավելի լավն է։ Այո, վիճակագրությունը խոսում է ինքնին դրա մասին։ Այստեղ ավելի քիչ վեճեր կան, և VAR-ը միջամտում է միայն անհրաժեշտության դեպքում։ Չեմպիոնների լիգայում աշխատում են միայն երկրների լավագույն մրցավարները, այդ իսկ պատճառով որակը շատ բարձր է»,- ասել է Անչելոտին լրագրողներին։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպումը կկայնա ասյօր՝ փետրվարի 19-ին, ժամը 00։00-ին։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «արքայական ակումբի» հաղթանակով (3:2):