Շվեյցարական դատախազությունը մտադիր է փակել ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերի դեմ հարուցված գործերից մեկը։ Այս մասին հաղորդում է Associates Press-ը։
Դատախազները պատրաստվում են Բլատերի ու ՖԻՖԱ-ի վրայից հանել 2005 թվականի աշխարհի առաջնության՝ Կարիբյան լողավազանի երկրներում հեռարձակման իրավունքի հետ կապված մեղադրանքը։
2015 թվականին Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը գործ էր հարուցել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի դեմ։ Գործը բացվել էր սեպտեմբերի 24-ին հանցավոր անփութության ու յուրացման կասկածանքով։ Դատախազությունը կարծում էր, որ 2005 թվականի սեպտեմբերի 12-ին Բլատերը Կարիբյան ֆուտբոլային միության հետ ՖԻՖԱ-ի համար ոչ արդյունավետ պայմաններով պայմանագիր է ստորագրել։
Բլատերը կասկածվում էր նաև ՖԻՖԱ-ի հաշվին ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին անօրինական 2 մլն շվեյցարական ֆրանկ (2, 04 մլն դոլար) վճարելու մեջ։ Այս գործը բաց է մնում։