Մադրիդի «Ռեալի» հոլանդացի նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը կիսվել է «սերուցքայինների» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին իր կարծիքով։
«Ինձ իսկապես նյարդայնացնում է Վինիսիուսը ։ Նրա խաղում շատ շոու կա, բայց նա Նեյմարի, Մեսսիի ու Ռոնալդուի մակարդակին չէ, թեև ունի անհրաժեշտ ներուժը։ Ես իսկապես կարծում եմ, որ նա արժանի էր «Ոսկե գնդակին» նախորդ տարվա ֆանտաստիկ ելույթների համար, բայց մենք չափազանց շատ ենք տեսնում այնպիսի տհաճ բաներ, ինչ նա արեց «Օսասունայի» դեմ վերջին խաղում: Երկրպագուները սուլում են նրան, իսկ հետո նա սկսում է բղավել ռասիզմի մասին։ Մենք բոլորս ատում ենք ռասիզմը, բայց Վինիսիուս ավելի շատ դա վերածում է ներկայացման»,- վան դեր Վարտի խոսքը մեջբերում է TheEuropeanLad-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը մադրիդյան գրանդի կզմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։