«Լիվերպուլը» հետաքրքրված է «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ծառայություններով ։ Այս մասին հայտնում է El Nacional հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը 25-ամյա խաղացողին դիտարկում է որպես Վիրջիլ վան Դայկի հավանական փոխարինող , ում պայմանագրի ժամկետը ավարտվում է այս ամառ։ Նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է դիտարեկել առաջարկները իր պաշտպանի վերաբերյալ։
Ընթացիկ մրցաշրջանում Արաուխոն 8 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ուրուգվայցու գործող պայմանագրի ժամկետը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը:
Transfermarkt-ը 25-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։