«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղից առաջ, խոսել է «սերուցքայինների» թույլ կողմերի մասին։
«Ոչ մի թիմ երբեք կատարյալ չէ: Միշտ ճանապարհներ կան հակառակորդի մեջ թույլ կողմեր գտնելու համար։ Կան ասպեկտներ, որոնցում մենք ավելի ուժեղ ենք, քան նրանք, և հակառակը։ Մենք պետք է ճանապարհ գտնենք ավելի հարմարավետ զգալու համար։ Սրանք ծանր հանդիպումներ են:
Մադրիդցիների դեմ պետք է խաղալ շատ բարձր տեմպով, քանի որ նրանք հիանալի կարողություն ունեն արագ արձագանքելու նրան, ինչ տեղի է ունենում այդ պահին խաղադաշտում: Եթե դուք խաղում եք դանդաղ տեմպերով, նրանք իրենց հարմարավետ են զգում: Կփորձենք օգտվել մեր ուժեղ կողմերից»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր «քաղաքացիների» տնային պարտությամբ՝ 2։3 հաշվով։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայնա այսօրէ փետրվարի 19-ին, ժամը 00։00-ին։