«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը նշել է, որ կցանկանար իր թիմում տեսնել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալային։
«Մեկ խաղացող, որի հետ ես պայմանագիր կկնքեի «Բարսայո՞ւմ»: Դուք ակնկալում եք, որ ես Նեյմարի անունը կտամ, բայց ես կասեմ Մուսիալա… Ցավոք, նա գործող պայմանագիր ունի»,- Յամալի խոսքերն է մեջբերում Barca Times-ը։
Այս մրցաշրջանում Լամին բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։