Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն ասել է, որ իր համար ավելի կարևոր է մոսկովյան թիմի հետ մեկ չեմպիոնական տիտղոս նվաճելը, քան «Զենիթի» հետ հինգ անգամ Ռուսաստանի չեմպիոն դառնալը։ Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող թիմը մեկ տարի առաջ հետաքրքրված էր հայ ֆուտբոլիստի տրանսֆերով, սակայն տրանսֆերը այդպես էլ չկայացավ:
«Իմ կարծիքով, ռուսական անձնագրով խաղացողի համար «Զենիթը» պատմություն է ոչ թե ֆուտբոլի, այլ փողի մասին: Ես ինքս որոշեցի, որ եթե ամբողջությամբ նվիրվեմ ֆուտբոլին, ինչպես անում եմ, ապա ֆինանսական տեսանկյունից ինձ լավ կզգամ «Լոկոմոտիվում»։ Եվ գիտեք, «Լոկոմոտիվի» հետ մեկ առաջնությունն ինձ համար ավելին արժե, քան հինգը՝ «Զենիթի» հետ»,-Թիկնիզյանի խոսքերն է մեջբերում «Спорт-экспресс»-ը։
Այս մրցաշրջանում 25-ամյա Թիկնիզյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Նաիրի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։