Իտալական «Միլանի» նորեկ, հարձակվողական ոճի կիսապաշտպան Ժոաո Ֆելիքսն արձագանքել է իտալացիների՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն «Ֆեյենորդի» հետ փլեյ-օֆֆի պատասխան խաղում ոչ-ոքի խաղալուց հետո (1:1):
«Մենք ամեն ինչ վերահսկում էինք և փորձում էինք երկրորդ գոլը խփել, բայց հետո ամեն ինչ կտրուկ փոխվեց: «Մենք հիասթափված ենք»,- Ֆելիքսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը՝ հղում անելով Sky Sport-ին։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ֆեյենորդը» կարող է խաղալ «Ինտերի» կամ «Արսենալի» հետ։ Իսկ իտալական ակումբը լքում է մրցաշարը։