Անգլիացի նախկին հարձակվող Գարի Լինեկերը նշել է Չեմպիոնների լիգայի ուժեղագույն թիմերին։
«Իհարկե, դա «Լիվերպուլն» է։ Հավանաբար, նաև «Ռեալը», եթե նրանք անցնեն, բայց «Մանչեսթեր Սիթին» նույնպես կլինի այդ ցուցակում:
Հաջորդը «Ինտերն» ու «Ատլետիկոն» են:
ՊՍԺ-ն ևս զգալիորեն բարելավվել է, եթե մրցաշրջանի սկզբում ինձ ասեիք, որ փարիզցիները կարող են հաղթել, ես կասեի, որ չեմ կարող դա պատկերացնել», — մեջբերում է անգլիացի նախկին հարձակվողին Metro-ն: